▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կրակել են 25-ամյա հաղորդավարուհու տան պատուհաններին

Դեկտեմբերի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  պարզվել է, որ նշված փողոցի 49 շենքում բնակվող 25-ամյա Թամար Ս․-ի տան պատուհանին կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ 30-ամյա Ք․Պ-ն։

Նա դիտավորյալ կրակել է պատուհանների վրա, պատճառելով մոտ 500 հազար դրամի վնաս։

Ըստ աղբյուրի՝ տուժած Թամարա Ս․-ն ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ ինքը հաղորդավարուհի է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more