▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում քրեական պատմություններով հայտնի անձի անչափահաս տղայի վարած «Lexus»-ը տեղափոխվեց «պլաշատկա»

Փետրվարի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus ԼX 570 մակնիշի 77 KZ 777 համարանիշի ավտոմեքենան:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, որ ավտոմեքենան վարում է վարորդական իրավունքի վկայական չունեցող անչափահաս։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մեքենան վարել է հանցագործ աշխարհում և քրեական պատմություններով հայտնի Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի 16-ամյա որդին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more