▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում շան հարձակման հետևանքով երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց

Դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը կայքի հետ զրույցում ասել է, որ երեկ աղջկա վիճակը ծանր էր գնահատվում։ «Այսօր արդեն աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչ վերաբերում է կատաղություն հիվանդությանն՝ այս պահին ոչինչ ասել չեմ կարող, դա հաստատելու համար համաճարակաբանական հետաքննության կարիք կա»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more