▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուի տունը՝ տանելով 17 300 դոլար, 1 մլն 100 000 դրամ և 100 000 ռուբլի

ոկտեմբերի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գաջեգործների փողոցի շենքերից մեկի բնակիչ, 83-ամյա Հակոբ Մ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և կատարել խոշոր չափի գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Հակոբ Մ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ռուբլի և 17 300 դոլար:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more