▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են հայտնի ոսկերչական գործարանը

Oրեր առաջ գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի» անվան Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, ով հայտնել է, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան ապակին, ապա շերտավարագույրը և խանութից գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։ 

Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները գույքի պահպանության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել, ապա քննչական բաժին են ներկայացրել ոսկերչական գործարանի անվտանգության 1 աշխատակցի և ևս 1 հոգու։ 

Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more