▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի» հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հիվանդանոցի այցելուներից մեկին

Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան, «էրեբունի» բժշկական կենտրոնում միջադեպ է տեղի ունեցել: ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանին պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել հիվանդանոցի այցելուներից մեկին:


Այս մասին գրում է  «Առաջի լրատվական»-ն ու նշում, որ իր  տեղեկություններով «Էրեբունի» հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել 1968թ. ծնված մի տղամարդու, ով բուժզննման նպատակով մոր ուղեկցությամբ այցելել էր հիվանդանոց:

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more