▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունիի բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել երկու փաստաբանի. ՓՊ խոսնակ

Ոստիկանության Էրեբունիի բաժնում նախորդ օրվա գիշերն իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ ոստիկանները երկու փաստաբանի են ծեծի ենթարկել։ Լուրը հաստատել է Փաստաբանների պալատի խոսնակը։ Միջադեպի կապակցությամբ այսօր Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հրավիրել է հրատապ ասուլիս:

Միջադեպի մասին մանրամասները է գրել ԱրմԼուր.am

«Կայքին հասած տեղեկությունների համաձայն, փետրվարի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ոսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել։

Արդեն հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնության ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն են գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել նրանց մասնագիական գործունեության կապակցությամբ»:

Ավելի ուշ, կայքը գրել է, որ  ոստիկանության բաժնում ծեծի ենթարկված փաստաբաններն են Էմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more