▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունիում հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդը պայթեցրել է տունը․ նոր մանրամասներ

Թարմացված․ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որպես Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի պատճառ, բնակիչները նշում էին գազի արտահոսքը։ Մեկ այլ վարկածի համաձայն, պայթյունն իրականացրել է բնակիչներից մեկը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն։ ՆԳՆ-ը, սակայն, վարկածները չի հաստատում։ Կատարվում է քննություն։

Թարմացված․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել․ «Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ
Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն-ին (ծնված 1938թ․) և Հ․ Ս-ին (ծնված 1994թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս-ինը՝ ծանր»։

Թարմացված․ Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս բերեցին երկու քաղաքացիներին և մոտեցրին «Շտապօգնության» մեքենային։ Առաջին քաղաքացին տղամարդ է, երկրորդը՝ կինը։

Արդեն տեղեկացրել ենք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

Թարմացված․ Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս բերեցին քաղաքացիներից մեկին և մոտեցրին «Շտապօգնության» մեքենային։ Աշխատանքներ են իրականացվում երկրորդ քաղաքացուն դուրս բերելու ուղղությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more