▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեք հոգնած ձի...»` Ռիչարդ Կիրակոսյանը Եռյակի մասին. «168 ժամ»

««Սկզբում նրանք ապոկալիպսիսի չորս ձեւավորողներն էին, բայց երբ Դաշնակցությունը դուրս եկավ, մնացին երեքը: Եվ հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաեւ` մարող ապոկալիպսիս»,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ոչ իշխանական ուժերի Քառյակ/Եռյակին այսպես է բնութագրել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ նրա` ոչ իշխանական ուժերը գաղափարապես սնանկ են եւ պայքարում են ոչ թե գաղափարների ու քաղաքական կուրսերի, այլ անձերի համար, իսկ Եռյակի որդեգրած մարտավարությունն իրեն այլեւս չի արդարացնում. «Սա ավելի շատ քաղաքական հոբբի է, ոչ թե քաղաքական արշավ: Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն հոգնել է այս քաղաքական թատրոնից եւ ցանկանում է, որպեսզի այս դերասանները հեռանան բեմից»:

Քաղաքագետի խոսքով` այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը եւ ոչ իշխանական ուժերը մրցում են միմյանց հետ Մոսկվային հաճոյանալու համար, արտացոլում է հայաստանյան քաղաքական դաշտի հիվանդ էությունը, եւ Հայաստանին պետք է նոր, իրական ընդդիմություն, որը, իշխանություններին քննադատելուց բացի` կառաջարկի այլընտրանքային ծրագիր: Մեկնաբանելով ՌԴ Մաքսային ծառության պետի հայտարարությունը, որ Հայաստանի աշխատանքային լեզուն պետք է դարձնել ռուսերենը` Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, որ դա վիրավորանք է Հայաստանի անկախությանը»։

Ուշագրավ այլ հոդվածներ `  «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more