▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեւան մոլ»-ը` «Կարֆուրո՞վ», թե՞ առանց «Կարֆուրի». «ՀԺ»

«ՀԺ»-ն դեռ հոկտեմբերին էր տեղեկացրել,  որ «Երեւան մոլ»-ի բացման ժամկետը հետաձգվել է մինչեւ փետրվար, սակայն մեր տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել, ոչ էլ հերքվել էր, քանի որ առեւտրի կետի սեփականատերերի համար խիստ անցանկալի էր այդ բիզնես-պրոյեկտի վերաբերյալ ինֆորմացիայի ցանկացած արտահոսք։

Հիշեցնենք, որ «Երեւան մոլ»-ի սեփականատերերն իրենք էլ են գաղտնի մնում հանրությունից։ «Երեւան մոլ»-ի բացումը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախատեսված էր կատարել հոկտեմբերի մեջ։ Բայց ներքին հարդարման աշխատանքները, որ սկսվել են դեռեւս ամռան ամիսներին, ոչ միայն աշնանը չավարտվեցին, այլեւ մինչ օրս ընթանում են։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը «Երեւան մոլ»-ի պաշտոնական էջում հարցում է արել, թե կբացվի՞ արդյոք «Կարֆուրը»։ Ինչպես «ՀԺ»-ն պարզել էր ավելի վաղ, նախատեսված էր, որ «Կարֆուրը» տեղակայվելու է «Երեւան մոլ»-ի առաջին հարկում, 6600 քմ մակերեսի վրա։ Սակայն «Երեւան մոլ»-ի պաշտոնական էջում օգտատիրոջ հարցն անպատասխան է մնացել, ինչը կարող է նշանակել, որ կամ՝ ֆրանսիական հայտնի հիպերմարկետների միջազգային ցանցը Հայաստան չի գալու, կամ էլ՝ այդ հարցը դեռեւս անորոշ է»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more