▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւան քաղաքի դատախազի ունեցվածքը. «ՀԺ»

«Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու (2013 թ.) հայտարարագրում նշել է երեք հողամաս, երկու անհատական բնակելի տուն, ինչպես նաեւ մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում: Դավթյանը հայտարարագրել է նաեւ «VOKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Երեւան քաղաքի դատախազն ունեցել է 8 միլիոն դրամի չափով դրամական ունեցվածք: Արթուր Դավթյանը 2013 թ. ստացել է 14 միլիոն 986 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 միլիոնը` գույքի օտարումից ստացված, 4 միլիոն 850 հազարը նշված է «այլ եկամուտներ», մնացածը` 6 տարբեր տեղերից ստացված աշխատավարձ:

Դատախազի կինը` Անի Դավթյանը, հայտարարագրել է 10 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:

Արթուր Դավթյանը համարվում է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կադրերից։ Նա մինչեւ Երեւան քաղաքի դատախազի պաշտոնում նշանակվելը Շենգավիթ վարչական շրջանի դատախազն էր»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more