Երգչուհի Եվա Ռիվասը, ով նախորդ տարվա մայիսին ԳՈՀԱՐ երաժշտախմբի երևանյան համերգի գլխավոր փորձից առաջ որովայնի շրջանում սուր ցավեր էր ունեցել և անհապաղ վիրահատվել, Ռուսաստանում կրկին ենթարկվել է վիրահատության:
Երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանը bravo.am-ին տեղեկացրել է, որ երգչուհու` մեկ տարի առաջ ծագած հիվանդությունը սրացում է ունեցել. «Ես, էթիկայից ելնելով, չեմ կարող հրապարակել մանրամասները: Միայն կարող եմ ասել` կանացի բավական լուրջ խնդիր էր: Այժմ Եվան վերականգնողական փուլում է եւ միաժամանակ մտածում է նոր անելիքների մասին»:
Վալերի Սահարյանը նաև նշել է, թե Եվայի հիվանդությունը ոչ մի պարագայում չի կարող պատճառ դառնալ բեմից հեռանալու համար. «Իր նման երգչուհին պարզապես չի կարող առանց բեմի: Վերականգնողական փուլից հետո Եվան անպայման նոր ծրագրերով, նոր ասելիքով կներկայանա իր հանդիսատեսին»: