▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Նառան ամուսնու հետ Լիբանանում է. վնասվել է նրանց տունը

Արդեն տեղեկացրել ենք,որ երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ, որոնց թվում կան նաև հայեր:

Երգչուհի Նառան ամուսնու հետ այս օրերին գտնվում է Լիբանանում: Երգչուհու դուստրը Instagram-ի story հատվածում նշել է, որ ծնողների հետ ամեն ինչ նորմալ է:

«Փառք Աստծո, մամաս, պապաս լավ են: Իրենց ոչ մի վնաս չի եղել, մեր տունն ա վնասվել շատ քիչ»,-գրել է Նառայի դուստրը:

Հավելենք, որ Նառայի ամուսինը լիբանանահայ է, և նրանք այնտեղ բնակարան ունեն:

 Նշենք, որ Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել

Կարդացեք նաև՝ Ամուսինս երբեք չի ասել, որ գեղեցիկ եմ, երգերս լավն են. դա իր սրտով չէ. Նառա

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more