▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էրիկն ու կինը սպասում են իրենց առաջնեկին

Նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցավ երգիչ Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանեկան արարողությունը, որը շատ սպասված էր զույգի երկրպագուների կողմից։ Հարսանիքի կադրերը միանգամից լայն տարածում էին ստացել՝ արժանանալով համացանցի օգտատերերի ջերմ մեկնաբանություններին ու բարեմաղթանքներին։

ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ կայքի  բացառիկ տեղեկություններով՝ Սվետլանան արդեն հղի է, և զույգը սպասում է իր առաջնեկին։ Համաձայն մեր տեղեկությունների՝ նրանց փոքրիկը լույս աշխարհ կգա նոյեմբեր ամսվա կեսերին։

Հիշեցնենք, որ Էրիկն ու կինը վերջին շրջանում հանգիստն էին անցկացնում Իտալիայում, որտեղից էլ հետևորդների հետ բազմաթիվ կադրերով էին կիսվել։ Իսկ արդեն իրենց ամուսնության 1-ամյակի առթիվ՝ Սվետլանան ինստագրամյան իր էջում ամուսնու հետ համատեղ լուսանկար էր հրապարակել հարսանեկան օրվանից, որին կից գրել էր. «Շնորհավոր, սեր։ 08.08.2022»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more