▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ տղան ավտոմեքենան կայանել է Դավիթաշեն կամրջի վրա և իրեն ցած նետել

Այսօր՝ ապրիլի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանել է Դավիթաշեն կամրջի վրա, անցել կամրջի վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Վազգեն Դանիելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more