▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդը դասախոսին դանակահարել էր ընկերուհուն անբավարար դնելու համար

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր հունիսի 26-ին` ժամը 13:20-ի սահմաններում, արտակարգ դեպք է գրանցվել Վանաձորում: Դանակահարել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գեւորգյանին: Դեպքը տեղի է ունեցել ինստիտուտում: 

«Ասպարեզ»  օրաթերթի կայքը նոր մանրամասներ է ներկայացրել դեպքից ու  նշել, որ  վանաձորյան աղբյուրների փոխանցմամբ՝ դանակահարության պատճառը ուսանողուհի Ալլա Դարբինյանի անբավարար գնահատականն է եղել, որից զայրացած` նրա ընկեր Ակսել Մխիթարյանը դանակահարել է դասախոսին: Ա. Մխիթարյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն, դերասան Արամ Մխիթարյանի տղան է:

Ականատեսներից մեկի խոսքով, ով, ի դեպ, չի ցանկացել ներկայանալ, վիրահատությունը տեւել է 4 ժամ: «Ժամը 19:00-ի դրությամբ Վասիլի Գեւորգյանը վիրահատությունից հետո դեռ ուշքի չի եկել: Կորցրել է մեծ քանակությամբ արյուն»:

Ականատեսները պատմում են, որ հարվածը արվել է դասախոսի աջ աճուկի շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more