▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդը «Օդնոկլասնիկի»-ում պոռնկագրական բնույթի տեսահոլովակ է տարածել

Երեւանի բնակիչ 27-ամյա Գեւորգ Նիկողոսյանը «Օդնոկլասնիկի» կայքում պայմանական անուններով իր կողմից օգտագործվող նույն էջում պոռնկագրական բնույթի տեսահոլովակ է տարածել: Նյուզ.am-ն է գրում այս մասին ու նշում, որ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրվասության դատարանից  տեղեկացրել են, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն` 27-ամյա Գեւորգ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկի» կայքի պայմանական անուններով իր կողմից օգտագործվող նույն էջում, տեղադրել է թվով 1 հատ պոռնկագրական բնույթի տեսահոլովակ եւ տարածել այն: Քրեական գործ է հարուցվել 263-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Գործը դատարան է ստացվել փետրվարի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more