▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկաթե ձողով հարվածեցին գլխիս ու էլ ոչինչ չեմ հիշում. պատմում է ՌԴ-ում ծեծի ենթարկված հայը

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում  5 երիտասարդներ հարձակվել ու մետաղական գլխիկով ձեռնփայտով դաժան ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացի Աղվան Աղամելյանին, ով երկու ամիս առաջ էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն:  Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենում ՝ «Цветной бульвар» կայարանում:  

ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել տուժողի հետ, ով մանրամասներ է ներկայացրել  միջադեպի մասին:

«Մետրոյում մոտեցան ինձ և սկսեցին վիրավորել: Երբ պատասխանեցի, նրանցից մեկը երկաթե ձողով հարվածեց ձեռքիս: Ձեռքից վերցրեցի ու մի կողմ նետեցի, բայց այդ պահին ինչ-որ մեկը վերցրել է ու հարվածել գլխիս: Այլևս ոչինչ չեմ հիշում»:

Արդյունքում՝ Աղվանը գլխուղեղի վնասվածք է ստացել՝ ճակատային հատվածում  խորը բացվածքով:

Մեղավորները դեռ չեն հայտնաբերվել:

Աղվանի խոսքով՝

«Ոստիկանությունը հիմնվում է ականատեսների պատմածի վրա: Ստեղծվել են ֆոտոռոբոտներ: Դեռ չեն հայտնաբերել մեղավորներին, սակայն երեկ ինձ զանգահարեցին ու ասացին, որ հույսս չկտրեմ, շուտով կգտեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more