▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակի հաջորդ հանրահավաքի ինտրիգը. «168 ժամ»

Թերթի առաջնորդողից մի հատված.


«Եթե եռյակի կողմից կազմակերպված առաջին հանրահավաքի ինտրիգը դրանում ԲՀԿ առաջնորդի մասնակցությունն էր, իսկ երկրորդինը՝ նրա կողմից «իշխանափոխություն» բառն արտասանելը, ապա եռյակի հաջորդ հանրահավաքի ինտրիգը կարող է լինել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու մասին: Չի բացառվում նաև, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ Գ. Ծառուկյանը ձերբազատվի իրեն և իշխանությանը կապող վերջին շղթայից և հայտարարի Ազգային անվտանգության խորհրդից դուրս գալու մասին:

 

Ըստ ԲՀԿ-ականների, դրանից հետո եռյակի և իշխանության հակամարտությունը նոր որակ կստանա: Այդ պատճառով ենթադրվում է, որ նման հայտարարություն կարվի միայն այն ժամանակ, երբ ԲՀԿ նախագահը վստահ կլինի, որ եկել է իշխանափոխություն իրականացնելու պահը: Իսկ թե երբ կգա այդ պահը, ոչ ոք նույնիսկ չի կարող գուշակել, քանի որ անձամբ ԲՀԿ առաջնորդը դեռևս հակված չէ սուր գործողությունների դիմելու: Հենց այս հանգամանքով է պայմանավորված հանրահավաքի անցկացման ժամկետների անվերջ հետաձգումը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more