▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և ամուսինս կվճարենք սահմանամերձ բնակիչների տեղափոխման համար․ Մարգարիտա Սիմոնյան

RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, կվճարեն ռուս-ուկրաինական սահմանին ուկրաինացիների կողմից հարձակման ենթարկվողների տեղափոխման և կացարանի ծախսերը։ Գրում է Հրապարակը։

«Ես հիշեցնում եմ բոլոր սահմանամերձ բնակիչներին, ովքեր ցանկանում են որոշ ժամանակով տեղափոխվել, մինչև չհանգստացնենք գայլերին, որ ես և Տիգրանը կվճարենք տեղափոխման և կացարանի համար»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան այժմ պատասխան է ստանում Բելգորոդի հրթիռակոծման համար։

Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 30-ի երեկոյան հարվածներ են հասցրել Բելգորոդին։ Արդյունքում՝ հինգ մարդ մահացել է, ևս 46-ը՝ վիրավորվել։ Նրանցից 37 մարդ այս պահին հիվանդանոցում է, յոթը երեխաներ են։

Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more