Բարոյական իրավունք չունեն եկեղեցու դեմ արշավներ սկսելու, Մայր Աթոռի բակում լրագրողի հետ զրույցում ասաց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը: «Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց շատ եմ սիրում երկիրը, պետականությունը, հային, Հայաստանն` առհասարակ: Ոչ մի երկրի բարեկեցիկ կյանք չեմ փոխի Հայաստանի հետ»,- ասաց նա: «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ հա՞շտ եք»,- հարցրեց լրագրողը: «Ինձ չէ, որ պիտի տաք այդ հարցերը, ես դրան պատասխանելու բարոյական իրավունքը չունեմ: Ես ժողովրդի երգիչն եմ, աստված ինձ ստեղծել է, որ ես երգեմ ուղղակի քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, դրանով պիտի զբաղվի քաղաքագետը, բայց ոչ` արվեստագետը»: |
«Ես երգում եմ, քաղաքականությամբ զբաղվելու բարոյական իրավունք չունեմ». Ռուբեն Մաթևոսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet