▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Հայկոյին քաջալերում էի մնալ բեմում․ Հասմիկ Կարապետյան

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգչուհի Հասմիկ Կարապետյանն էր։ Հաղորդման ընթացքում երգչուհին պատմել է իր՝ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող մենահամերգներից` նշելով, որ հանդիսատեսը կարոտում է իրեն, ու այն պահանջարկը, որը վայելում է այսօր, ստիպում  է իրեն ավելի հաճախ կազմակերպել մենահամերգներ:

Երգչուհին անկեղծացավ ու պատմեց,որ վերջին մենահամերգի ժամանակ իր հետ զուգերգ կատարող երգիչներից մեկը կատարեց Հայկոյի «Սիրում եմ» երգը:

«Այն պատահականություն էր, և դա Վիգենի ցանկությունն էր, ինչին ես դեմ չգնացի, քանի որ տաղանդավորներին պետք է միշտ հիշել: Հայկոն այն անհատականությունն է, ում երգերը պետք է միշտ հիշվեն, իսկ ես այն մարդն եմ, ով առաջիններից էր, որ Հայկոյին քաջալերում էր, որ նա մնար բեմում»:

Խոսելով երգացանկի մասին վերջինս նշեց, որ այսօր հանդիսատեսը պահանջում է նաև իր հին երգերը, քանի որ ամեն մի երգ յուրաքանչյուրի կյանքում մի պատմություն ունի:

Խոսելով ընտանիքի և միևնույն ժամանակ երգարվեստում ամեն բան հասցնելու մասին` Հասմիկն ասաց, որ բավական բարդ է երեխաների հետ համատեղելը, քանի որ նրանք գերակտիվ են:

Երգչուհին խոստովանեց նաև, որ առանց բեմի չի պատկերացնում իր կյանքը և երգելու է այնքան, որքան «պահանջի» իր հանդիսատեսը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more