Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը կինոռեժիսոր է, ով չնայած նկարահանել է գեղարվեստական ֆիլմեր, այնուամենայնիվ իրեն ավելի հոգեհարազատ է համարում վավերագրական ֆիլմի ժանրը: Նա նաև ՀՀ կինոգործիչների միության նախագահն է, բացի այս չի թաքցնում, որ կանգնած է մասոնական կազմակերպության շարքերում: Իր ներկայիս գործունեության, քննադատությանը վերաբերմունքի և հայկական ֆիլմարտադրության մասին զրուցում ենք ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հետ:
Բացարձակ արժեքն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում: