▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ու իմ ընտանիքը առաջին օրվանից սատարում ենք. Սիրուշոյի հրապարակումը` արցախցիներին օգնելու մասին

«Մոտավորապես մեկ ամիս առաջ սկսվեց ադրբեջանական կողմի հրետակոծությունն Արցախում և օրեր անց սկսվեց արցախհայերի բռնի տեղահանումն`իրենց մայր հողից ու տներից:

Շատ արցախցիներ այս պահին տեղավորվել են հյուրանոցներում, շատերը գյուղերում տներ են գտել, և այս օրերին մի քանի կազմակերպություններ`հայ ժողովրդի միասնականության շնորհիվ, օգնություն են ցուցաբերում արցախցիներին:

Պարբերաբար ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Երգչուհի Սիրուշոն էլ երեկ խոսել է իր և իր ընտանիքի մատուցած օգնության մասին` նշելով, որ ինքն ու իր ընտանիքը առաջին իսկ օրվանից արցախցիների կողքին են, օգնում են մի ծրագրի, որը սատարում է արցախցիներին:

Երգչուհին նաև հավելել է.

«Այս ծրագիրն ամեն օր սնունդով և հագուստով ապահովում է հազարավոր մարդկանց բնակարանային հարցեր, օգնում աշխատանք գտնել և այլն: Այս ամենը արվում է լուռ ու զուսպ, ինչպես միշտ է արվել»»:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more