▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես շատ լավ գիտեմ՝ ինչի չեք գնում Նիկոլի հետ առերեսման». Նաիրա Զոհրաբյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիներից խոսելիս՝ համոզմունք է հայտնել, որ մեզ պետք է իր խոսքով՝ ոչ թե վախվորած, այլ հավասարակշռված ընդդիմություն. «Իրենք վախենում են Նիկոլից ծեծ ուտելուց, հիմա հարց եմ տալիս՝ ինչի՞ չորեքշաբթի օրերը չեք գնում հարցուպատասխանին, ինչի՞ եք գնում էն ստերիլ միջավայրում, երբ որ չկա Նիկոլը: Դրա համար եմ ասում՝ մեզ այսօր պետք է նոր որակի ընդդիմություն, էդ ձեր կռուտիտը, որ իբր արհամարհում եք Նիկոլին, ես շատ լավ գիտեմ՝ դուք ինչի չեք գնում Նիկոլի հետ առերեսման: Էս պահին չեմ խոսելու՝ Նիկոլի ջրաղացին ջուր չլցնելու համար, բայց գալու է օրը և էդ մասին անպայման խոսելու եմ»,- նշել է Զոհրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more