▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես տեսա իր քմծիծաղը, իր ծիծաղը աղոթքի պահին` Րաֆֆին` ոստիկանապետի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է.  «Իշխանության ներկայացուցչի հետ համատեղ աղոթքի բուռն քննադատություններից հետո ի՞նչ հետեւության է եկել, արդյո՞ք զղջում է դրա համար: Րաֆֆի Հովհաննիսյանն այդ միջադեպը համարում է «բանահյուսություն» եւ մեկ տարի անց պարզաբանում.  «Արդեն արյան վտանգը կար, եւ երբ մենք որոշեցինք քայլել դեպի Ծիծեռնակաբերդ` իշխանությունների հոգեհանգիստը կատարելու համար եւ վերադառնալու, պարոն ոստիկանապետը «Սերժիկ, հեռացիր» կոչերի ներքո մեր հետեւից հասավ, եւ ոստիկանությունը մեզ ուղեկցեց դեպի Ծիծեռնակաբերդ: Սրանով հյուսվեց այն ամբողջ պատմությունը, որը կոչվեց համատեղ աղոթք»:

Րաֆֆի  Հովհաննիսյանը, նեղսրտելով հարցից, այնուամենայնիվ, շարունակեց բանահյուսության հենքի պարզաբանումը` ընդհուպ այն, որ աղոթքի պահին սիրելի զորավարի  քմծիծաղն էր նկատել իր թիկունքում: «Ես տեսա իր քմծիծաղը, իր ծիծաղը աղոթքի պահին եւ ես այլեւս ասելիք չունեմ, դրա համար վերջ տվեք,… ոնց ուզեք, իհարկե, հրամայելով չէ: Ես զղջում եմ նրա համար, որ այսօրվա տեխնիկան մեզ մոտ չկար, որ բոլորին լուր տայինք, որ գնում էինք Ծիծեռնակաբերդ: Ցավոք սրտի, մեր քվեարկողներից 1-2 տոկոսն է ընդամենը հրապարակում: Ես չեմ զղջում, որ արյուն չտվեցինք: Այդ օրը կար համատեղ հոգեհանգիստ, եւ այդ քմծիծաղը, որը կար իմ թիկունքում, ես երբեք չեմ մոռանա», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more