Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը հայ կինոարտադրության մեջ շրջադարձային էր: Ֆիլմը ժամանցային չէ, սակայն այն առ այսօր պահանջարկ ունի հանդիսատեսի շրջանում: Այն շրջել է աշխարհի տարբեր երկրներում ու հասել մինչև Կաննի կինոփառատոն: Ֆիլմի հաջողությունների, ի սկզբանե դրա հիմքում դրված ասելիքի և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում զրուցում ենք «Թևանիկի» ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:
«Բացարձակ արժեք»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում: