▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսքան բան, չուշպաններ»

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․

Երբ դու փակում ես հայկական հեռուստասերիալները «քրեական ենթամշակույթ» ռոմանտիզացնելու պատրվակով, ապա դու ոչ թե դրանք վերացնում ես, այլ դարձնում ես ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ հեռուստասերիալներ, իսկ համացանցը երեխաների համար ամենահասանելին է իր youtube-յան, instagram-յան և tiktok-յան հղումներով:

Երբ դու հայկական հեռուստասիթքոմերում փորձում ես արգելել նման կերպարների, կամ խոսույթի առկայությունը, ապա դու ոչ թե դրանք վերացնում ես, այլ դարձնում ես ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ հեռուստասիթքոմներ, իսկ համացանցը երեխաների համար ամենահասանելին է իր youtube-յան, instagram-յան և tiktok-յան հղումներով:

Երբ դու ցանկացած ՀԱՅԿԱԿԱՆ բան արգելում ես, դրա տեղը գալիս ու լցվում է ԹՈՒՐՔԱԿԱՆՆ ու ՀՆԴԿԱԿԱՆԸ:

Դուք հայտնի մակերեսային և պոպուլիստական որոշումների «աստվածներն եք» ու կորցրել եք նաև մեդիա իրականության զգացողությունը: «Սուրբը» և «Слово пацана» սերիալները ոչ մի TV չի ցուցադրել, բայց դրանք դիտել են նման կոնտենտ սպառողների 60%-ը: Իսկ անվճար հարթակում տեղադրվելուց հետո կդիտեն բոլորը:

Տոտալիզատորների գովազդը TV-ներից հանելուց հետո, դուք չզսպեցիք խաղամոլությունը, հակառակը, հասցրեցիք տրիլիոնների շրջանառության, այ իսկ TV-ներին զրկեցիք զգալի գումարներից: Հիմա դարձյալ ձեր թիրախը TV-ների դեմ լղոզված պատժամիջոց ունենալն է, այլ ոչ թե երեխաների բարոյական դաստիարակությունը:

Էսքան բան, չուշպաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more