▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Մելիքյանի` առանց ՀՀԿ որոշման եւ պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ. «Ժողովուրդ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի  հարցին, թե ինչքանո՞վ է իշխող Հանրապետական կուսակցությունն անհանգստացած այն փաստից, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում պատրաստվում է հայտարարել, թե սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելու, ասաց. «Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման եւ պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ»: ՀՀԿ խմբակցության քարտուղարը կրկնեց ամիսներ առաջ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից հնչեցված եւ քննադատության ենթարկված խոսքերը՝ ասելով, թե «Ով ցանկանում է դառնալ Հանրապետության նախագահ, այդ ճանապարհը անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more