▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Նիկոլի՝ ինքը կարա արձան ունենա, իսկ Սվո Ռաֆը՝ ոչ. Քրիստինա Նազարյան

Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ըստ Նիկոլի , ինքը կարա արձան ուենա, իսկ Սվո Ռաֆը ոչ

Ըստ ձախ նկարի մեջ պատկերվածի,  ինքը Հայաստանում պետքա ոստիկանության կոզմից շուրջօրյա  պահպանվող արձաններ ունենա, իսկ, օրինակ, Սվո Ռաֆը արձան չպիտի ունենա:

Իրոք որ,  էս ու՞ր ենք գնում:

90-ականներին Արցախյան պատերազմի ժամանակ իր ամբողջ հեղինակությունը ու կարողությունները Հայաստանի ՝ իր սիրելի հայրենիքի, համար ծառայեցրած Սվո Ռաֆը ու նրա նման շատերը (նրանց ընտրած ուղին իրենց կյանքի որոշումն ու գործն է , այստեղ հայրենիքին նվիրվածությունն է շեշտվում ու հայրենիքի համար ամեն ինչ անելը)  արձան չեն կարող ունենալ (այդ արձանները, ինչպես գիտենք, գերեզմաններում են)  ու ըստ սրա` էդ տղեքի գերեզմանը, վիձիծե լի, իրան չի դզում, կամ մի քանի հատիկ փնթիի դեմ պիտի «աչոկ» հավաքի` էդ արձանների մասին խոսելով, իսկ այ թուրքի դեմ կզած, հայկական խաչերը թուրքի ոտքի տակ դնողը, 5.000 լույսի պես երիտասարդին զոհողը, Հայաստանը կտոր կտոր զիջողը կամ ասենք դանիելիոնիսյանները պիտի արձան ունենան :

Իսկ գիտեք ինչու՞ է սա այսքան իքնավստահ , հարգելի լավ տղերք,  գիտե՞ք ինչու է սա սկսել Սվոյի և այլ ուժեղ տղեքի մահարձաններին հանդեպ ոտնձգել, որովհետև վերջի ընտրություններին մի քանի իբր «լավ տղա» սրա մոտ  գրչակ-դենշիկի պես  վազվզում ու «տասովկա» էին անում միլիցեքի հետ, որովհետև շատ սուտի «լավ տղեք» սրա անունը լսում` նապաստակ են դառնում, իրենց պրինցիպի համար նստելուց կռոլիկի պես վախենում են: Սա էլ էդ փալասների նման ա պատկերացնում լավ տղեքին ու լավ տղեքի վրա ինքնահաստատվում ա: Սթափվեք, Սվոյի ու Սվոյի պես տղեքի արձաններինն ա կպնում,  Խաչերը տվեց, Եկեղեցիները տվեց, հողերը տվեց, հերթը պրինցիպներինն ու գերեզմաններինն ա:

Հ.գ. հը՞, տղեք,  աբիդնի ա, չէ՞, որ կինա էս ամենը  գրում: Բայց դե ճիշտը ճիշտա մնում` կին գրի, թե տղամարդ:

Սվոն ու շատ իսկական հզոր տղեք չէին թողնի, որ ձեզ սենց կպնեն, նրանք նույնիսկ ամենազոր Սովետի դեմ են կռիվ տվել :

Սթափվեք ապերներ

Հ.Հ.գ Սվո Ռաֆի արձանի նկարը չեմ դրել :

Գերեզմանները հիշելու և հարգելու համար են, ոչ թե թողնելու, որ նիկոլները իրենք իրենց PR անեն արձանների հաշվին:

Փառք բոլոր Հայաստանը սիրող, Հայաստանով ապրող, իրենց սկզբունքների ու ճշտի համար ցանկացած զրկանքի պատրաստ տղերին:

Հ.հ.հ. գ. չստպեք ձեր մայրերին իրենք սկսեն պայքարել ձեր սկզբունքների համար, նրանք հաստատ հաղթելու են, բայց Աստծուց խնդրելու են, որ դուք ծնված չլինեիք!!!

Հ.Գ.4 հատուկ քրեական ենթամշակութի համար գործ հարուցող Արգիշտի Քյարամյանի համար ՝ սա քրեական ենթամշակույթի տարածում կամ գովք չի : Պապայիցդ որ հարցնես, ինքը կբացատրի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more