▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ՌԴ քաղաքացու, Երևանում իրեն երգելով սեռական ոտնձգության են ենթարկվել

Հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի  քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ  այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը  Հրազդանի կիրճում սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  32-ամյա Եկատերինա Ս.-ն  հայտնել է, որ  տղամարդը  Հրազդանի կիրճում բռնել է իր ձեռքից, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել իր հետույքին և այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз.

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն: 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more