Հոլիվուդյան հանրահայտ դերասան Էշթոն Քաթչերը Լոս Անջելեսի դատարան է դիմել՝ դերասանուհի Դեմի Մուրից ամուսնալուծվելու համար, հաղորդում է BBC-ն։
Հիշեցնենք, որ դեռևս 2011թ-ին Մուրը պաշտոնապես հայտարարել էր, որ ինքն ու Քաթչերը բաժանվել են, սակայն դերասանուհին ամուսնալուծվելու համար դատարան այդպես էլ չէր դիմել: Դեմի Մուրի ու իրենից 16 տարի փոքր Էշթոն Քաթչերի ամուսնությունը 7 տարի է տևել: Մինչ այդ Մուրն ամուսնացած էր Հոլիվուդի մեկ այլ հայտնի աստղ Բրյուս Ուիլիսի հետ: Մուրը և Ուլիսը 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 3 երեխա: