▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք, ապա ուղղակիորեն կորցնելու ենք Արցախի հայկականությունը. Գ․ Աբրահամյան

«Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է անցնում։ Իրենք հիմա պնդում են, որ այն ժառանգությունը, որ դարեր շարունակ ունեցել ենք Արցախում, դրանք հայկական չեն, ինչը լկտի սուտ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք, ապա ուղղակիորեն կորցնելու ենք Արցախի հայկականությունը․ նրանք ցանկանում են ջնջել հայկականության հետքը և դրանով բացառել հայկական կողմից ինքնորոշման իրավունքը»,- նշել է Աբրահամյանը։

http://asekose.am/filemanager/uploads/gayane_abrahamyan.jpg

Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ Արցախում հայկական ժառանգության վերացումը կանխելու պահանջով։


Գայանե Աբրահամյանը նշել է, որ այսօր՝ ժամը 15։00-ին, հասարակական կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպելու են ՄԱԿ-ի նորանշանակ ղեկավարին՝ բարձրաձայնելու համար այդ խնդիրների մասին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more