▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջում ԼՂ հայերի համար, ինչո՞ւ չպետք է Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ պահանջենք. Ալիև

«Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է»,- հայտարարել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ, գրում է Minval-ը։

http://asekose.am/filemanager/uploads/aliyev.jpeg

«Եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Լեռնային Ղարաբաղի հայերի համար, ինչու՞ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ պահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,- ասել է Ալիևը։

«Ադրբեջանը բազմազգ երկիր է։ Հայ բնակչությունը Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը չէ։ Մեր Սահմանադրությունը հավասար իրավունքներ է նախատեսում Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ այստեղ ապրող հայերի համարՍակայն, ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար»,- ասել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more