▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում տեղի ունեցած ասուլիսին ևս մեկ անգամ անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության քննադատություններին՝ կապված Երևանի քաղաքապետարանին Կամազներ նվիրելու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժոողվի կազմը հաստատելու մասին նախագիծը չընդունելուն։

«Նենց են ասում՝ Կամազները, կարո՞ղ է Հայկ Մարությանն իր պապի համար է այդ Կամազներն առել, դա քաղաքին է չէ՞ ծառայում։ Ասեմ նաև, որ այս հարցի քննարկման ընթացքում Փարիզի, Բեռլինի և Պրահայի մեր դեսպանատններից տեղեկանքներ եմ ուզել նմանատիպ իրավիճակների վերաբերյալ, թե այդպիսի պրակտիկա կա՞, թե՞ ոչ։ Եվ պարզվել է, որ ամենաժողովրդավար երկրներում նման պրակտիկա կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ԱԺ փոփխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությունը, որ՝ «Լուսավոր Հայաստանը» անցյալում է մնացել, նշեց․

«Նկատի ունենք, որ պարոն Մարուքյանը ոնց որ թե տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ես Սերժ Սարգսյանը չեմ։ Չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ լեզվով, ձևով խոսի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ԼՀԿ ղեկավարն ասում է, որ այս քայլով իշխանությունը կորցնում է քաղաքական կրեդիտը, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․

«Ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսա, թող մեր որոշ գործընկերները այդ պահին խոսեն տանձից, խնձորից և այլն։ Ո՞վ է գնահատում՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ ենք, թե՞ չէ։ Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, ինքը հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում, թող ինքը ընտրի, մենք որևէ պրոբլեմ չունենք»,- ասաց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Էդմոն Մարուքյանն իրավունք չունի գնահատել՝ իշխանությունը քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ գնահատողը ժողովուրդն է։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more