▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե նախկինները կոծկում էին, ապա ներկաները՝ պղծում». Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ողորմելիությունն էլ ո՞նց ա լինում, կարա՞ք բացատրեք: Մարդիկ, որոնք ոչ միայն երբեք ոչ մի գնահատական չեն հնչեցրել Մարտի 1-ի ողբերգության վերաբերյալ, այլև ընդդիմությանն են մեղադրել, կամ, լավագույն դեպքում, «բոլորս ենք մեղավոր» նողկանքն են արտաբերել, հիմա դուխներն առած մեղադրանքներ են շրջանառում:
Բա տղա էիք մինչև 2018-ը խոսեիք: Իսկ ավելի կոնկրետ՝ հենց Մարտի 1-ից հետո, երբ ամբողջ հանրապետությունը դարձել էր ռազմական բազա: Բայց հո ապուշ չէիք: Դուք ձեր տաքուկ տեղերն էիք հարթում:
Մարտի 1-ը չէր մարսվի այն ժամանակ, եթե դուք ձեր կեղտոտ դերը չունենայիք այն կոծկելու ու իրականությունը կեղծելու հարցում: Այժմ էլ այն չէր արժեզրկվի, եթե նույն դուք այժմ էլ ներկայիս իշխանությունների օրակարգը չսպասարկեիք՝ հենց այդ հարցում և՛ս:
Նենց էլ գրում եք՝ «ողբերգություն»… Ու էլի՝ առանց այդ դեպքերի բուն էությունը ներկայացնելու: Քանի որ ձեր համար այդ հարցը զուտ միայն զոհերի առկայությամբ էլ սահմանափակվում ա այլևս: Մարդիկ գիժ էին, երևի: Անբովանդակ ցույց էին երևի, չէ՞, անում: Դուք ամեն առումով եք երեսպաշտ:
Եթե նախկինները կոծկում էին, ապա ներկաները՝ պղծում: Ու մարդկային-բարոյական տեսանկյունից վերջինը շատ ավելի մեծ հանցանք ա, քան առաջինը: Ու դուք այդ մասին շա՜տ լավ գիտեք»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more