▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նույնիսկ այդ օրը մտնեին Բաքու` չէին փրկվելու Բերձորի «օպերացիա»-ի խայտառակությունից. «ՀԺ»

«Բերձորի դեպքերից հետո ստեղծվել է իրավիճակ, որ դժվար է վերահսկողության տակ պահել:

 

1. Մեծ հարված է հասցվել աշխարհին որպես ժողովրդավարական պետություն ներկայանալու Լեռնային Ղարաբաղի Հանրաուետության երկար տարիների վաստակին:

 

2. Ավելի քան երբևէ սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:

 

3. Հայաստանցիների մեջ արդարացիորեն վախ է առաջացել Լեռնային Ղարաբաղ այցելոէթյուն կատարելու նկատմամբ, հայտնվել են մարդիկ, ովքեր սորտավորում են, թե ով իրավունք ունի մտնել Լեռնային Ղարաբաղ, ով ոչ:

 

4. Խարխլվում է ԼՂՀ-ն որպես սեփական հայրենիք պաշտպանելու հայաստանցի զինվորների և նրանց ծնողների մոտիվացիան ու հավատը:

 

Տեղի ունեցածի բացասական արդյունքների ցանկը կարելի է դեռ շարունակել: Հարց է առաջանում ո՞ւմ և ինչ վնաս պետք է հասցներ ավտոշարասյան խաղաղ պտույտը ԼՂՀ տարածքով:

Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ավտոերթը կայանալու դեպքում իր ետևից ավելի բացասական բանի հանգեցներ, քան հանգեցրեց այն այդպես վայրենի կերպով ընդհատելը:

 

Ընդ որում՝ իրենց գործողություններին հող նախապատրաստելու համար ԼՂՀ իշխանությունները լկտիաբար խաբել են նաև սեփական ժողովրդին նրանց էլ տրամադրելով հայաստանցիների դեմ: Ղարաբաղում ժողովրդի մեծամասնության կարծիքով, ավտոերթի նպատակը եղել է դժգոհությունն առ այն, թե ինչու են Հայաստանցի երիտասարդները ծառայության մեկնում Լեռնային Ղարաբաղ:

 

Այսինքն որոշ «տաք գլուխներ» արեցին մի բան, որի հետևանքները դեռ երկար, շատ երկար դժվար է լինելու վերացնել: Եվ «իզուր» էին նրանք հակառակորդի երկու դիրք գրավում, մեքենա ոչնչացնում: Եթե նույնիսկ այդ օրը մտնեին Բաքու, դա չէր չեզոքացնելու այն հարվածը, որ իրենք հասցրեցին Հայաստանին ու Ղարաբաղին Բերձորի իրենց «օպերացիայով»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more