▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե նույնիսկ ծառայելը դարձնեն 7 օր, անդրանիկքոչարյանների «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ական «Բախտավոր որդիների» համակարգի վառ ներկայացուցիչն է:
1969-ը թվականին ամերիկյան Creedence Clearwater Revival խումբը թողարկում է «Fortunate Son» երգը: Թարգմանաբար այն նշանակում է «Բախտավոր որդի», իսկ գրվել է Ջոն Ֆոգերթի կողմից զայրույթի պահին, երբ մամուլում հայտնվել է տեղեկություն, որ սենատորներից մեկը որդուն «ազատել է» Վիետնամական պատերազմի ժամանակ զորակոչվելուց: Երգը բացահայտ բողոք է սոցիալական անհավասարության դեմ։
Այն չի քննադատում զինվորներին, այլ համակարգը, որտեղ քաղաքական էլիտան պատերազմ է սկսում, բայց իրենց երեխաները չեն մասնակցում դրան: Երգը դարձել է Վիետնամական պատերազմի մասին բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեկ:
Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ական «Բախտավոր որդիների» համակարգի վառ ներկայացուցիչն է: Ու եթե նույնիսկ հանուն ընտրություններում քվեներ ստանալու Նիկոլը բանակում ծառայելը դարձնի 7 օր, միևնույն է, անդրանիկքոչարյանների «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»:

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը։
Ա. Քոչարյանն իր տղայի՝ բանակում չծառայելու վերաբերյալ հարցին ի պատասխան արձագանքել է․ «Իմ տղայի չափ գիտելիք դուք էլ ունենայիք, չէիք ծառայի․ նա բարձրակարգ մարդ է»։
Իրենց տղաները մեծ գիտելիքներ ունեն, ըստ այդ տրամաբանության՝ «բարձրակարգ» են, և դրա համար էլ բանակում չեն ծառայում։
Պարզ է չէ՞ սրանց կարծիքն ու մոտեցումը մեր զինծառայողների մասին։
Քոչարյան Անդրանիկն իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ։
Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։
Հ․Գ․ Անդրանիկ Քոչարյանների քաղաքական ներկայությունն է, որ մեր երկիրն ու բանակը պարտությունների և ծանր կորուստների այս կետին է հասցրել»։

***

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more