Եթե Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ ուտի և կարողանա համոզել, որ իր զոհը ռուսական ագենտ է, Կայա Կալասը կծափահարի հայկական ժողովրդավարությանը. քաղաքագետ
«Որ պահին Փաշինյանն Արևմուտքի ցուցումները չկատարի, հռչակվելու է որպես Սադամ Հուսեյն, հրեշ»,–ասուլիսին ասաց Սուրեն Սուրենյանցը։
Նա հավելեց, որ քաղբանտարկյալներ եղել են ՀՀ բոլոր իշխանությունների օրոք, բայց քանի որ նախորդ 3–ը չեն պարել Արևմուտքի դուդուկի տակ, նրանց օրոք միջազգային բոլոր կառույցներն աղաղակել են այդ մասին։ Իսկ հիմա 15 մլն եվրո տալիս են, որ էս այլանդակությունը շարունակվի, ընդգծեց նա։


