▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվ սա ասում է մեկը, որի ստացած միակ լիարժեք կրթությունը Իջևանի թիվ 1 դպրոցն է»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Մարդը, եթե աշխատում է 75 հազարով կամ աշխատանք չունի, նշանակում է` նորմալ կրթություն չի ստացել․ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա նիստում։

Էդգար Ղազարյանն այս առիթով գրել է․

Ես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, նույն համալսարանի ասպիրանտուրայի, Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի, Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցի շրջանավարտ եմ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ներկա պահին իր հետևողական հալածանքների հետևանքով աշխատանք չունեմ, իսկ ինքը ՀՀ վարչապետն է, որի ստացած միակ լիարժեք կրթությունը Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցն է։

Սևակ Հակոբյանն էլ նկատել է․ 

«Եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է կամ աշխատանք չունի ՀՀ-ում, դա նշանակում է՝ ինքը կրթություն չի ստացել»,- ասաց մարդ, որը չունի կրթություն, բայց աշխատում է վարչապետ ու ստանում է 1,5 մլն դրամ աշխատավարձ․ բացի այդ՝ իր ծախսերը ամբողջությամբ մեր՝ կրթություն ստացածներիս վզին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more