▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվաս. Ընկերություն չեմ անի մի տղամարդու հետ, ով իմ հանդեպ խիստ կլինի

Երգչուհի Եվա Ռիվասը ask.fm-ի միջոցով պատասխանել է երկրպագուների հարցերին: Վերջիններին հուզող թեմաները բազմաբնույթ էին: Պարզվում է` երգչուհին նախկինում սպորտով է զբաղվել` յոգա և բռնցքամարտ, իհարկե, սիրողական մակարդակով:

Եվան, թեև սեր չունի, բայց կարողանում է համեղ կերակուրներ պատրաստել, ավելին, նույնիսկ մասնագիտական դասընթացներ է անցել ու դիպլոմ էլ ունի. սիրած ուտեստը խորովածն է: Սեղանը զարդարելու գործում ռոմանտիկ է, սիրում է մոմեր, որոնց առկայությունը, իր խոսքով, նույնիսկ թեյ խմելն է տոն դարձնում:

Հարց ու պատասխանի գլխավոր հատվածը վերաբերում էր նրա անձնական կյանքում սպասվող հնարավոր փոփոխություններին...

 

-Հնարավո՞ր է Ձեզ կրկին տեսնենք ''Եվրատեսիլ'' մրցույթում:

- Այո, սակայն այժմ այդ ուղղությամբ չեմ մտածում:

- Նախորդ տարի ցանկություն էիք հայտնել կրկին մասնակցելու ''Եվրատեսիլ''-ին, իսկ այս տարի` ոչ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Նախորդ տարի ես հետաքրքրված էի այդ մրցույթով նրա համար, որ այն անց էր կացվելու Ադրբեջանում:

-Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

-Ոչ:

-Խոսում են, որ Դուք զուգընկեր ունեք:

- Եթե ես ցանկանայի խոսել իմ անձնական կյանքի մասին, հաստատ դա չէի անի ask.fm-ում:)))

- Ձեր զուգընկերոջ հետ ծանոթությունից հետո Դուք առավել քիչ եք երևում: Դա նշանակո՞ւմ է, որ նա խիստ անձնավորություն է:

- Ես արդեն հայտնեցի, որ իմ անձնական հարցերն այստեղ չեմ քննարկելու: Երկրորդ` ես ընկերություն չեմ անի մի տղամարդու հետ, ով իմ հանդեպ խիստ կլինի և կարգելի դուրս գալ հասարակության մեջ: Զույգերի մոտ պետք է փոխըմբռնում և վստահություն լինի:

- Ե՞րբ եք գալու Հայաստան:

-Փետրվարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more