▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայից վերադարձած 25-ամյա երիտասարդը նետվել է կամրջից՝ թողնելով գրություն

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Արմավիր» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապա խումբը կանչով մեկնել է «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Լյուդվիգ Հ-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը, որտեղ թողել է գրառում՝ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրել։ Լյուդվիգ Հ-ն վերջերս էր վերադարձել Եվրոպայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more