▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղվարդցի զինծառայողը 8-ամյա աղջնակին պարտադրել է ձեռք տալ իր սեռական օրգանին

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է 8 տարեկան աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։

Փաստինֆո-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ՝ 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության, Եղվարդի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Առաքելյանը խմած փորձել է իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալ և իր իսկ ննջարանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել 8-ամյա Լանայի (անունը փոխված է) նկատմամբ, պարտադրել վերջինին ձեռք տալ իր սեռական օրգանին....

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունն Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (''Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները'') 3-րդ մասով նախատեսված հանցանք: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպասվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով:

Քննչական մարմնի միջնորդության հիման վրա դատարանն Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more