▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆալկաո. Մունդիալին մասնակցելուս հավանականությունը 50% է

Ֆրանսիական Մոնակոյի և Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն դեռ պահպանում է ՄՈՒՆԴԻԱԼ 2014-ին մասնակցելու հավանականությունը, այս մասին հայտարարել է նրան վիրահատող բժիշկը:

- Կարծում եմ նրա Մունդիալին մասնակցության հավանականությունը կգնահատեմ 50%: Առաջիկա երեք ամիսներին ֆուտբոլիստը վերականգնողական կուրսեր կանցնի, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա,-հայտարարել է բժիշկ Խոսե Կառլոս Նորոնյան:

Հավելենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի գավաթի շրջանակներում կայացած խաղի ժամանակ, որի ընթացքում հասցրել էր նաև գրավել մրցակցի դարպասը:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more