«Մերիդիան» Էքսպոկենտրոնում կայացած «Երևան Օփեն 2023» շախմատի միջազգային բաց առաջնության գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։ Շախմատային խոշոր մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը լավագույնի կոչման համար անզիջում պայքար մղեցին շուրջ 290 շախմատիստներ։ Նրանց թվում էին միջազգային 23 գրոսմայստեր, անվանի մարզիկներ։ Այս անգամ «Երևան Օփեն 2023»-ի լավագույնի տիտղոսը նվաճեց Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը և 7,5 միավորով դարձավ չեմպիոն:
Ֆասթ Բանկը շարունակելու է խթանել Հայաստանում սպորտի զարգացումն ու հայ շախմատիստների անունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելուն ուղղված քայլերը:
Մանրամասները՝ տեսանյութում։