▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը

Ֆասթ Բանկի աջակցությամբ «Մետրո» թատրոնում կայացել է «Հեղինակային երգի» միջազգային  փառատոնի նախընտրական փուլը: Ելույթ են ունեցել 60 հայտերից ընտրված 27 հեղինակ-կատարողներ: Մասնագիտական ժյուրին՝ երգահան Էդուարդ Զորիկյանի գլխավորությամբ, ընտրել է տասը լավագույններին:
«Շնորհակալությունս պետք է հայտնեմ Ֆասթ Բանկին: Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր  հնարավորություն ունենք երիտասարդությանն ինտեգրելու, հնարավորություն ունենք ժանրի  գործունեությունը զարգացնելու փառատոնային ձևաչափի մեջ: Այդ աջակցության շնորհիվ է, որ երիտասարդները հնարավորություն են ստանում ավագ սերնդի հետ այդ խաչմերուկը ձևավորել, ստեղծագործական կյանք ունենալ և այդ ընթացքը ստանալ հենց այս փառատոնի շրջանակներում», - նշել է «Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը։ Հավելենք, որ հուլիսի 19-ից 21-ը Սևանում տեղի կունենա հեղինակային երգի «Հուսո առագաստ -2024» միջազգային փառատոնը:

Փառատոնային եռօրյա համերգային ծրագրի շրջանակներում կլինեն նաև հյուրեր այլ երկրներից:

Ֆասթ Բանկն արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի գլխավոր հովանավորն է:

Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է աջակցությունը Հայաստանի մշակութային նախագծերին:
Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more