▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն

«Բոհեմ» թատրոնում օրերս կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն, որը նվիրված էր մեծն բանաստեղծ Պարույր Սևակի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: «Գրական ընթերցումներ երաժշտության ներքո» երեկոների շարքի աջակիցը  «Ֆասթ Շիֆթ»  ընկերությունն է։

«Շատ դժվար է Երևան քաղաքում և, էլ չեմ ասում, աշխարհում, որ հասարակ մարդ կարողանա թատրոնում անել այսպիսի երեկոներ: Ես շատ շնորհակալ եմ «Ֆասթ Շիֆթ»  ընկերության հիմնադիրներին՝ Բադալյանների ընտանիքին, որ հավատացին, սիրում են արվեստը, և այս երեկոն նրանց շնորհիվ այսօր կայանում է», -  ասել է գրական երեկոյի հեղինակ Ալվինա Հովակիմյանը։

Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ, երեկոն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

Կարևորելով մշակութային միջոցառումներին աջակցելը՝ պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ մատուցող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի մշակութային ոլորտում:

Երեկոյի հիշարժան պահերը՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more