▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆեներբահչեն» կրկին ցանկանում է գնել Արաս Օզբիլիսին

Թուրքական մամուլում տեղ գտած լուրերի համաձայն «Ֆեներբահչե»-ի գլխավոր մարզիչ Էրսուն Յանալը թիմը նոր ֆուտբոլիստներով համալրելու իր ծրագրի շրջաակներում ցանկանում է ձեռք բերել նաև Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Գրում է ermenihaber.am-ը:

 «sampiay10.gazetevatan» կայքում հրապարակված հոդվածում, նշվում է, որ Յանալը ցանկանում է գալիք առաջնությանը «Ֆեներբահչե»-ին արժանացնել չեմպիոնական տիտղոսի, ինչի համար թիմը համալրելու է նոր ֆուտբոլիստներով: 

Կայքը, գրելով, որ Յանալն արդեն անցել է գործողությունների, Մեհմեթ Էքիջիի, Քաան Այհանի  և այլ ֆուտբոլիստների անունների ցանկում նշում է նաև Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի անունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more