▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսների նախկին նախարարի կինը հղիության ճոխ նպաստ է ստացել.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, որը Տիգրան Սարգսյանի սիրելի «կադր», ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի և ահռելի գումար է ստացել՝ որպես հղիության և ծննդաբերության նպաստ: Մեր տվյալներով, 20 մլն դրամ:   Հարկատուների` ՀՀ պարզ քաղաքացիների գրպանից 20 մլն դրամ նախկին նախարարի կնոջը տալը թալանին համազոր շռայլություն է:   Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վերահսկիչ պալատը մեզ զարմացրեց՝ տպավորիչ թվեր հրապարակելով հղիության նպաստների «գերածախսի» մասին՝ 19 մլրդ դրամ, որը գոյացել էր մասնավոր հարուստ ընկերությունների՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի, «Նատալի Ֆարմի»-ի, Երևանի կոնյակի գործարանի, այլոց հղիության նպաստների հետևանքով: Օրինակ, հղիության նպաստներ էին նշանակել ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված կանանց կամ «դեկրետից» առաջ բարձրացրել էին նրանց աշխատավարձը և շռայլ պարգևատրումներ տվել, նպաստի չափն արհեստականորեն ավելացնելու միտումով»,- գրում է թերթը: 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more