▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինիտե լա կոմեդիա...

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառումը․ «Հունիսի 2-ին ԱՄՆ-ում իմ ամենասիրած մարդկանցից մեկը, որը լավ գործարար է, գրեց, թե Լոս Անջելեսում մի ընդդիմադիր իր ցանցի միջոցով տարածում է, թե 100 տոկոս հավանականությամբ այս իշխանությունը հեռանում է, սա հավաստի տեղեկություն է՝ երկրի ղեկը հանձնելով ընդդիմությանը: Ընկերս նաև հավելեց, թե շատ բիզնեսմեններ, ովքեր մեծ գումարներ են ներդրել Հայաստանում ու այս իշխանությունից շատ գոհ են, անհանգիստ են այս տեղեկությունից:

Նրան պատասխանեցի, որ եթե այդ ընդդիմադիրներին հավատում են, ուրեմն՝ չեն կարող լավ գործարար լինել, քանի որ սխալ են վերլուծում իրավիճակը:

Սա մեկ ամիս առաջ էր:

Այսօր ամերիկահայ ընկերս գրեց՝ այդ ընդդիմադիրը վայր է դրել մանդատը: Ֆինիտե լա կոմեդիա...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more